Իվանիշվիլիի բարեգործությամբ` Վրաստանը համաշխարհային մակարդակի ակադեմիական և գիտահետազոտական ​​տարածք

Վրաստանի կրթության և գիտության նախարար (ԿԳՆ) Միխեիլ Չխենկելին բացել է Քութայիսիի միջազգային համալսարանում անցկացված վրացական համալսարանների կոնսորցիումի «Վրաց-գերմանական գիտական ​​կամուրջ»–ի 9-րդ համաժողովը։

ԿԳՆ տեղեկության համաձայն, համաժողովի հիմնական թեման է` «Առողջությունը՝ որպես համաշխարհային մարտահրավեր»։

Նախարարության տվյալներով, նախարարն իր ելույթում խոսել է «Վրաց-գերմանական գիտական ​​կամրջի» կարևորության մասին և նշել, որ Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի բարեգործության արդյունքում Վրաստանում առաջացել է համաշխարհային մակարդակի ակադեմիական և գիտահետազոտական ​​տարածք։

«Խորհրդանշական է, որ այս համաժողովն այսօր մենք հյուրընկալում ենք միջազգային չափանիշ ունեցող իսկապես եվրոպական կրթական հաստատությունում՝ Քութաիսիի միջազգային համալսարանում։ «Քարթու» (Իվանիշվիլիի հիմնադրամն է) հիմնադրամի ֆինանսավորմամբ, Քութաիսիի միջազգային համալսարանի բազայի վրա կառուցվում է հադրոնային թերապիայի կենտրոն, որտեղ միջազգային գիտական ​​շրջանակները կներգրավվեն ուռուցքաբանության և պրոտոնային թերապիայի ուղղությամբ հետազոտությունների իրականացման գործընթացում։ Հադրոնային թերապիայի կենտրոնի գերժամանակակից ցիկլոտրոններն արդեն տեղադրվել են քաղցկեղի հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքավորումների (IBA) աշխարհում առաջատար արտադրության մեջ՝ գիտահետազոտական ​​գործընթացի համար։ Նշենք, որ մի ցիկլոտրոնն ամբողջությամբ նախատեսված է լինելու բժշկական և միջուկային ֆիզիկայի գիտական ​​հետազոտությունների համար, իսկ մյուսը՝ քաղցկեղի բուժման համար»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, ինքը հպարտ է, որ ապագայում Քութաիսիի միջազգային համալսարանի հիման վրա գործող հադրոնային թերապիայի կենտրոնը նշանակալի ներդրում կունենա քաղցկեղային հիվանդությունների բուժման գործում և կփրկի բազմաթիվ մարդկանց կյանքեր.

Նշենք, որ սեպտեմբերի 12-14-ը Քութայիսիի միջազգային համալսարանում անցկացվում է «Վրաց-գերմանական գիտական ​​կամուրջ» համաժողովը։