ԵՄ-ն Թբիլիսիին կոչ է անում հետաքննել բռնության դեպքերը

Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ապահովել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը և հետաքննել այդ գործողությունները։

«Քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրագրողների նկատմամբ ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական բռնություններն անընդունելի են։ Եվրամիությունը կոչ է անում իշխանություններին ապահովել յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանությունը և հետաքննել նմանատիպ գործողությունները»,- X սոցիալական ցանցում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալը։

Վրաստանի խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին» դեմ հանդես եկող քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և իշխանական օղակները վերջին շրջանում կոշտ հայտարարություններ են անում, որոնց հետևում են նաև գործողություններ: 

Ընդգծենք նաև, որ այս օրերին Թբիլիսիի փողոցներում հարձակվում և ֆիզիկական բռնության են ենթարկում քաղաքացիներինուսուցիչներինՀԿ-ների ղեկավարներին և ընդդիմադիր լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Պատճառն այն է, որ նրանք դեմ են «գործակալների մասին օրենքին»:

Ֆիզիկական հաշվեհարդար ու ճնշումներ. վերջին օրերի իրադարձությունները