ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում Ախալքալաքում

Վրաստանի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումին ի պատասխան՝ Եվրամիությունը երկրին միայն Եվրոպական հեռանկար շնորհեց, իսկ Ուկրաինային և Մոլդովային` Եվրամիության թեկնածուի կարգավիճակ: Վրաստանը Եվրամիությունից 12 պահանջ-առաջարկ ստացավ, որոնք 6 ամսում կատարելու դեպքում միայն երկիրը կդառնա Եվրամիության անդամության թեկնածու:

Այն մասին, թե ինչ կարծիք ունեն Վրաստանի Եվրաինտեգրման և առաջիկա անելիքների վերաբերյալ, զրուցել ենք ախալքալաքցիների հետ: