Ռիկոթիի թունելում երթևեկությունը կարգելվի

Մարտի 28-ին ժամը 00։00-ից մինչև 07։00-ը Ռիկոթիի ավտոմեքենաների համար նախատեսված թունելում երթևեկությունը կարգելվի։ Վրաստանի ավտոճանապարհային վարչությունից հայտնել են, որ միջազգային նշանակություն ունեցող Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու 143-րդ կմ-ում գտնվող թունելի ավտոմատ կառավարման համակարգի փորձարկման (SCADA) համար անհրաժեշտ է փակել այն։

«Մեքենաների տեղաշարժը կարգելվի թունելի ողջ երկայնքով։ Այդ ժամանակահատվածում մեքենաները կտեղաշարժվեն երկու այլընտրանքային ճանապարհներով»,- տեղեկացրել են վարչությունից։

Թողնել պատասխան