Գազայի հատվածում Վրաստանի քաղաքացիներն ապահով վայրում են. ԱԳՆ

Իսրայելում Վրաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, զինված հարձակման ժամանակ Վրաստանի 4 քաղաքացիներ եղել են Գազայի հատվածի մերձակայքում, և այժմ չորսն էլ ապահով վայրում են։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ֆեյսբուքում հրապարակված գրառման մեջ նշել է, որ տեղեկությունը ճշտվել է իսրայելական կողմի և այդ չորս քաղաքացիներից մեկի հետ շփման միջոցով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ» իսլամիստական ​​շարժումը ձեռնարկել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Զինված անձինք հատել են Իսրայելի սահմանը` հրթիռային զարկերին զուգընթաց։ Իր մասշտաբով դա աննախադեպ հարձակում էր:

Սա ամենամեծ միջադեպն է 2021 թվականի տասնօրյա պատերազմից հետո։ Առայժմ հաղորդվում է առնվազն 44 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին։