Լարսում երթևեկությունը մասնակի վերկանգնվել է

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամը 13:30-ի դրությամբ՝ վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը, իսկ կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկությունն արգելված է:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի թունելներով։