ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքներն առողջապահության ոլորտում երկու երկրների լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։

Անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը