Վրաստանը «Եվրատեսիլ-2023»-ին կներկայացնի Իռու Խեչանովը

Վրաստանի Առաջին ալիքի Voice երաժշտական ​​նախագծի հաղթողը 22-ամյա երգչուհի Իռու Խեչանովն է, ով երկիրը կներկայացնի «Եվրատեսիլ 2023»-ում։ Դեռ հայտնի չէ, թե Խեչանովն ինչ երգով է հանդես գալու Եվրատեսիլում։

Նշենք, որ երգչուհին եղել է «Candy» խմբի անդամ, որը 2011 թվականին Վրաստանին երկրորդ հաղթանակը բերեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Իռու Խեչանովի հետ «Ալիք մեդիայի» հարցազրույցը կարդացեք ստորև՝

Իռու Խեչանովը՝ իր հաջողությունների և աջակիցների մասին