Հոկտեմբերի 21-ից Վրաստանում կսկսվի գրիպի դեմ անվճար պատվաստումը

Հոկտեմբերի 21-ից ամբողջ Վրաստանում կսկսվի սեզոնային գրիպի դեմ պատվաստումը. պատվաստումն անվճար է բոլոր քաղաքացիների համար և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Իմունացման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության, եռաբաղադրիչ (SANOFI WINTHROP INDUSTRIE-ի Vaxigrip) սեզոնային գրիպի դեմ 200 հազար բդոզա պատվաստանյութ, որը ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) կողմից հանձնարարված պատվաստանյութերից մեկն է։

«Պատվաստանյութը հարմարեցված է այն շտամներին, որոնց շրջանառությունը սպասվում է գրիպի սեզոնին։

Պատվաստումը հատկապես կարևոր է բարձր ռիսկային խմբերի համար՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, քաղցկեղով պացիենտների, հղիների, 60 և բարձր տարիքի անձանց, բուժանձնակազմի, կացարանների ու ծերանոցների շահառուների և աշխատակիցների համար։

Պատվաստվել հնարավոր է 6 ամսականից՝ պատվաստման ծառայություն մատուցող բժշկական հաստատություններում և պոլիկլինիկաներում, և շահառուների համար այն լիովին անվճար է», — նշված է հաղորդագրության մեջ։