Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Ռուսթավիի քաղաքային վարչության աշխատակիցները, խոշոր չափի գումար խարդախությամբ հափշտակելու մեղադրանքով, ձերբակալել են մեկ անձի։
Գերատեսչության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը քաղաքացիներին խոստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վրաստան ավտոմեքենաներ բերել, որի դիմաց 75 հազար 104 լարի է փոխանցել տվել իր նշած բանկային հաշվեհամարին։ Ձերբակալվածը չի կատարել ստանձնած պարտավորությունները և փոխանցված գումարն ամբողջությամբ, հակաօրինական կերպով յուրացրել է։
Իրավապահները, իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, հանցագործությունը կատարած անձին որպես մեղադրյալ ձերբակալել են Գորիում։
Քննությունը վարվում է քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 9 տարի ժամկետով։