Ապակենտրոնացում, ապաքաղաքականացում և արդիականացում. «Նոր Վրաստանի» կրթության վրացական մոդելը

Ապակենտրոնացում, ապաքաղաքականացում և արդիականացում, սրանք այն շրջադարձային քայլերն են, որոնք «Նոր Վրաստան» քաղաքական հարթակը անվանում է «Կրթության վրացական մոդել»: 

Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ «Նոր Վրաստան» քաղաքական հարթակի կողմից  պատրաստված կրթության բարեփոխման շնորհանդեսը, որը կազմված է 15 նոր նախաձեռնություններից:

«Կրթության ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են անցկացվել, սակայն այս բարեփոխումները համակարգային չէին և ուղղված էին քաղաքական շահերին, որոնք չէին ծառայում կրթության որակի բարձրացմանը: Մենք առաջարկում ենք 15 նախաձեռնություն, որոնք կծառայեն կրթության համակարգում ապակենտրոնացմանը, ապաքաղաքականացմանը և արդիականացմանը: Սա միակ ելքն է, որի շուրջ պետք է ունենանք ազգային համաձայնություն՝ ինչ կրթական համակարգ ենք ունենալու և ինչպես է մեծանալու մեր սերունդը» — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է «Նոր Վրաստանի» կրթության բաժնի ղեկավար Նանա Թոխվաձեն:

«Նոր Վրաստանի» կրթության վրացական մոդելի 15 նախաձեռնություններն են.

  1. Կրթության ազգային խորհուրդ,
  2. Ուղիղ կարգով ընտրված պետական մանկապարտեզների և դպրոցների տնօրեններ,
  3. Ուղիղ կարգով ընտրված պետական համալսարանների ռեկտորներ,
  4. Ընտրված տնօրենի աշխատավարձը՝ 3000 լարի,
  5. Մանկապարտեզի տնօրենի աշխատավարձը 1500 լարի,
  6. Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 1000 լարի, մանկապարտեզներում՝ 700 լարի,
  7. Մանկապարտեզների վաուչերային համակարգի անցում,
  8. Վաուչերների հավասարեցում հանրային և մասնավոր դպրոցներում,
  9. ԲՈՒՀ-երում կրթական ծրագրերի միջազգայնացում,
  10. Գիտության առաջնահերթություն,
  11. 10 000 ամենամյա դրամաշնորհ ապագա մասնագիտությունների համար,
  12. Համագործակցության գագաթնաժողով 5000 ուսուցչի համար,
  13. Ժամանակակից դպրոց — հաջողության պատուհան 21-րդ դարում,
  14. Ուսուցիչների վերապատրաստման կենտրոններ Ռուսթավիում և Քութայիսիում,
  15. Ամենամյա 500 ուսուցչի որակավորման ստաժավորում արտերկրում: