Վրաստանը մեծ քանակով Pfizer և Sinopharm կստանա

Վրաստանում հունիսին հիմնական շեշտը դրվելու է  Sinօvac պատվաստանյութի վրա, իսկ հունիսի վերջին երկիրը մեծ քանակով Sinopharm կստանա, որը հասանելի կլինի 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:  

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնից ասում են, որ հուլիսի կեսից  սպասում են  Pfizer,-ի մեծ չափաբաժին, սակայն այս պատվաստանյութը փուլ առ փուլ է գործածվելու:

Շարունակվելու է Sinovac-ով պատվաստումը, մոտ 5 հազար մարդ արդեն ստացել է Sinovac, 13 հազարն ամրագրել պատվաստվելու օրը: Հունիսի 1-ից ամրագրման օրերն ավելանալու են, նաև հնարավորություն է ստեղծվելու որոշակի խմբերի համար կազմակերպել պատվաստման պրոցեսը` տեղեկացրել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գակմղրելիձեն` անդրադառնալով առցանց գրանցման խնդրին:  Դեկտեմբերի հետ համեմատ` երկրում ավելացել են պատվաստանյութ պահելու հնարավորությունները. 80 աստիճանով սառնարաններ Թբիլիսիից, Քութայիսիից ու Բաթումիից բացի արդեն կան այլ շրջաններում: