Այսօրվանից մի շարք սահմանափակումներ են վերացվում

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` երկրում այսօրվանից՝ հունիսի 1-ից կմեղմացվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված որոշ սահմանափակումներ: Մասնավորապես, հունիսի 1-ից՝
  • Վրաստանը օտարերկրյա այցելուների համար բացում է ցամաքային սահմանները,
  • PCR թեստի բացասական պատասխանով Վրաստան մուտք գործելու իրավունք կստանան նաև Կանադայի, Ճապոնիայի, Քուվեյթի, Չինաստանի, Հվ. Կորեայի, Մոլդովայի և Օմանի քաղաքացիները:
  • Սննդի կետերի սահմանափակումները հունիսի 1-ից ամբողջությամբ վերացվում են, ինչը նշանակում է, որ վերջիններս կկարողանան փակ տարածքներում աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին:

Վրաստանի կառավարության որոշմամբ, երկրում ուժի մեջ կմնան տարբեր սոցիալական՝ հարսանիքների, թաղման արարողությունների, բանկետների և այլ միջոցառումների անցկացման սահմանափակումները: 

Ուժի մեջ է մնում նաև երեկոյան 23:00-05:00-ն տեղաշարժի արգելքը: