Իշխանությունները կապահովեն արդար ընտրությունների անցկացումը. Կոբախիձե

«Վստահ եմ՝ 2017 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների խաղաղ անցկացումը պատշաճ կերպով կապահովենք»,-նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Վերջինիս խոսքով, իշխանությունների համար առաջնահերթություն է խաղաղ և արդար ընտրությունների անցկացումը:

«Այս տեսանկյունից կարևորում ենք հատկապես իրավապահ մարմինների գործողությունները: Իշխանությունները ապահովել են արդար և խաղաղ ընտրություններ 2016 թ․, երբ բարդ քաղաքական միջավայր էր: Վստահ եմ՝ նույն կերպ կանցնեն նաև 2017 թ․-ի ՏԻՄ ընտրությունները»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան