2015-2025 թվականներին Վրաստանի բնակչությունն աճել է 5.6%-ով

2015-2025 թվականներին Վրաստանի բնակչությունն ավելացել է 208 հազար 500 մարդով (5.6%-ով) և 2025 թվականի դրությամբ կազմել 3 միլիոն 930 հազար 400 մարդ, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Geostat-ը վերահաշվարկել է 2015-2025 թվականների հիմնական դեմոգրաֆիկ տվյալները, որոնց համաձայն՝ 2015 թվականին Վրաստանի բնակչությունը կազմում էր 3 միլիոն 721 հազար 900 մարդ: Մինչև 2022 թվականը բնակչությունն աճում էր համեմատաբար չափավոր տեմպերով, և աճը կազմել է 63.5 հազար մարդ: Իսկ 2022 թվականի սկզբից, նախորդ տարվա համեմատ, բնակչությունը նվազել է 25 հազարով: Հաջորդող տարիներին միտումը փոխվել է, և 2022-2025 թվականներին Վրաստանի բնակչությունն ավելացել է 169 հազար 900 մարդով կամ 4.5%-ով:

Դեմոգրաֆիկ տվյալների վերահաշվարկման արդյունքում պարզվել է, որ ծնելիության և մահացության ցուցանիշները մնացել են անփոփոխ, իսկ 2015-2025 թվականներին բնակչության թվաքանակում ի հայտ եկած տարբերությունը կապված է եղել միգրացիայի հետ: