Ձերբակալվել են Բորջոմիի քաղաքապետն ու սակրեբուլոյի նախագահը

Այսօր, փետրվարի 28-ին, հավանաբար կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է Բորջոմիի քաղաքապետ Լևան Լիպարտիան և սակրեբուլոյի (ավագանի) նախագահ Գիորգի Գոգիչաիշվիլին: Այս մասին հայտնում է «Հարավային դարպասը»: 

Առկա տեղեկատվության համաձայն` նրանց հետ ձերբակալվել է նաև տեղի գործարարներից մեկը: Ձերբակալվածները տեղափոխվել են Թբիլիսի, գործը հավանաբար վերաբերում է հողերի հարցին:

Քաղաքապետն ու սակրեբուլոյի նախագահն ամբողջ օրը եղել են աշխատավայրում: Ըստ աղբյուրի` նրանք ձերբակալվել են աշխատանքային ժամերի ավարտից հետո:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը դեռ հայտարարություն չի տարածել նշված դեպքի առթիվ: