«Լիվերպուլի» առաջին դարպասապահը հաջորդ մրցաշրջանից, ամենայն հավանականությամբ, կդառնա Գիորգի Մամարդաշվիլին: Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ Ալիսոն Բեքերի հետ ակումբը մրցաշրջանի ավարտին պայմանագիրն այլևս չի երկարաձգի:
Մերսիսայդյան գրանդում առաջին դարպասապահի փոփոխման գործընթացն անցնում է վճռորոշ փուլ, և որպես հիմնական թեկնածու կրկին դիտարկվում է Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին:
Ալիսոնը «Լիվերպուլի» դարպասը պաշտպանում էր վերջին ինն տարիների ընթացքում և ակումբի պատմության լավագույն դարպասապահներից մեկն էր:
Ռոմանոն նշում է, որ լուրջ հնարավորություն կա, որ սա լինի Ալիսոնի վերջին մրցաշրջանը: Հարցը 100%-ով որոշված չէ, սակայն բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն կա մի քանի երկրներից: Բրազիլացու հեռանալու մասին խոսում էին դեռևս այս մրցաշրջանի մեկնարկին:
«Լիվերպուլում» շատ գոհ են Գիորգի Մամարդաշվիլիի խաղից: