Մառնեուլիում ոսկու արդյունահանման համար աճուրդ է հայտարարվել

Վրաստանի օգտակար հանածոների ազգային գործակալությունը էլեկտրոնային աճուրդով վաճառում է Բոլնիսի և Մառնեուլի համայնքների տարածքում օգտակար հանածոների (ոսկի-բազմամետաղների) հետազոտման և արդյունահանման լիցենզիան։

Լիցենզիայի օգտագործման ժամկետը 30 տարի է, իսկ տարածքի մակերեսը՝ ավելի քան 10 հազար 505 հեկտար։

Պետության սահմանած գինը 3 մլն լարի (մոտ 1 մլն դոլար) է, աճուրդի ավարտին մնացել է 5 օր։

Տարածքի քարտեզը․ նկարը՝ eauction.ge-ից

Հատկանշական է, որ լիցենզիայի ուժի մեջ մտնելուց հետո սեփականատերը պարտավոր է աշխատանքի ընդունել Վրաստանի առնվազն 30 քաղաքացու, իսկ տարածքի շահագործման փուլում պետք է աշխատի Վրաստանի առնվազն 150 քաղաքացի։