Դանակով հարձակվել են «Ֆորմուլա»-ի լրագրողների վրա

Անհայտ անձը դանակով մոտեցել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խմբին ու լրագրողից խլել խոսափողը։ Հեռուստաընկերության տարածած տեսանյութում լսվում է, թե ինչպես է նա դանակով սպառնում։

«Ես միակ օրենքով գողն եմ, Բադրի, ես քեզ մարտահրավեր եմ նետում, երբ ուզում ես, որտեղ ուզում ես, հանդիպենք»,- վանկարկել է քաղաքացին։

«Ֆորմուլա»-ի լրագրող Ռատի Ծվերավան դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը։

«Ուղիղ եթերում էինք աշխատում ու խնդրեցինք, որ երկու րոպե սպասի, ձեռքին դանակ կար, սպառնաց մեզ սպանել, փորձեց հարձակվել իմ օպերատորի վրա, հետո վնասեց մեր խոսափողը և փախավ»,- պատմել է Ծվերավան։

Դեպքի մասին այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: