Սևծովյան տարածաշրջանի կայունությունը կարևոր է նաև Եվրոպայի համար. Պաոլո Ալի

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին Սևծովյան տարածաշրջանի կայունությունը կարևորել է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Եվրոպայի համար։

«Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Վրաստանի ներքին և Սևծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցերը: Մտահոգություններ հնչեցին տարածաշրջանում անկայունության մասին: Հայաստանում ընթացող զարգացումները ևս կարող են բացասաբար ազդել տարածաշրջանի երկրների վրա: Ես նախագահի հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեցի Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է Ալին:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին նաև նշել է, որ ակնհայտ են Վրաստանի արձանագրած բարեփոխումները․ «Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդին, Վրաստանի պետական կառույցներին, որպեսզի երկիրն էլ ավելի մոտենա Արևմտյան հանրությանը»:

Թողնել պատասխան