Սահմանային ոստիկանությունը նոր ղեկավար ունի

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ղեկավար է նշանակվել Թեմուր Կեկելիձեն:  ՆԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային ոստիկանության ղեկավարին աշխատակազմին անձամբ նախարար Գիորգի Գախարիան է ներկայացրել:

2017թվականից մինչև 2018 թվականի հունվարը Կեկելիձեն զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության և Եվրատլանտյան ինտեգրման հանձնաժողովի տնօրենի պաշտոնը: Մինչ այդ զբաղեցրել է նույն հանձնաժողովի տնօրենի տեղակալի պաշտոնը:

2004-ից 2005 թվականներին Կեկելիձեն աշխատել է Վրաստանի պաշտպանության նախարարությունում՝ որպես գերատեսչության արտաքին հարաբերությունների պատասխանատու:

Փոխանցում է «News.ge» կայքը:

Թողնել պատասխան