Ծալկայում և Վրաստանի այլ շրջաններում շտապ օգնության կենտրոններ կբացվեն

Վրաստանի շրջաններում  մոտ ապագայում կբացվի  շտապ օգնության ավելի քան 40 կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Տարածքային  զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

2018թ. մարտի վերջին  շտապ օգնության նոր կենտրոններ կբացվեն Չոխատաուրիում, Բորջոմիում եւ Վանիում: Ներկա պահին կենտրոնների շինարարական աշխատանքները եզրափակիչ փուլում են:

Մայիս ամսվանից նման կենտրոններ կհայտնվեն նաեւ Իմերեթիի շրջանից՝ Բաղդադիում, Սամտրեդիայում, Խոնիում, Սաչխերեում: Սամեգրելո եւ զեմո Սվանեթիի շրջանից՝ Փոթիում, Մարտվիլիում եւ Մեստիայում: Քվեմո Քարթլիի շրջանից մայիս ամսվա ընթացքում նման կենտրոններ կբացվեն Դմանիսիում, Մարնեուլիում եւ Ծալկայում: Բոլոր կենտրոնները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին եւ կահավորված կլինեն անհրաժեշտ տեխնիկայով:

2018թ ծրագրված է 35 կենտրոն բացել: Վրաստանի շրջանների մեծ մասում չկան շտապ օգնության բաժանմունքներ. «Նախագծի ավարտը նշանակալիորեն կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները եւ կբարձրացնի ծառայության որակը»,— նշել են նախարարությունից:

Շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են երկրի շրջաններում ծրագրված նախագծերի հիմնադրամից: Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 10 մլն լարի:

Թողնել պատասխան