«Եվրոպական Վրաստանը» իշխանություններին փողեր յուրացնելու մեջ է մեղադրում

«Եվրոպական Վրաստան» խմբակցությունը պետական գնումներում գոյություն ունեցող հիմնական խախտումների մասին է խոսում: Կուսակցության անդամների տեղեկատվությամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանը եւ գամգեոբաները (շրջանային ղեկավարություն) մրցույթները խարդախությամբ անցկացնելով՝ պետական բյուջեից միլիոններ են յուրացնում:

«Եվրոպական Վրաստանի» տեղեկատվությամբ՝ Թբիլիսիի զարգացման հիմնադրամն այն կազմակերպությունների հետ է բանակցություններ անցկացրել, որոնք «վրացական երազանքների» բարեգործներն են:

«Պետությունն այն գումարը, որը 100 տոկոսով կարող էր խնայել, նույնիսկ 20-30 մլն, չի արել։  Գոյություն չունի մի դեպք, երբ աճուրդով մրցույթ ես անցկացնում եւ 5-15 տոկոսով ավելի ցածր գումար չի արձանագրվում, քան ամենասկզբում էր հայտարարված: Սա ուղղակիորեն կապում եմ նրա հետ, որ երբ գնի մրցակցություն այլեւս չկա, շատ ավելի հեշտ է նախապես սահմանել հաղթած կազմակերպությունը»,— հայտարարել է խմբակցության անդամ Գիորգի Գաբաշվիլին:

Թողնել պատասխան