Այս տարի Վրաստանից գինու արտահանումը ծավալով նվազել է 6%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 0.6%-ով։
Ավելի կոնկրետ, ըստ վիճակագրության՝ 2026 թվականի 9 ամիսների տվյալներով՝ Վրաստանն արտահանել է 188.7 միլիոն ԱՄՆ դոլարի գինի, որից 119.7 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին, ինչը կազմում է ամբողջ արտահանման 63.4%-ը։
Չնայած նրան, որ արտահանման կեսից ավելին կրկին բաժին է ընկնում Ռուսաստանին, անկումն այս շուկայում ևս կազմում է 0.3%։
հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատը վաճառել է խաղողի բնական գինի հետևյալ երկրներին.
Ռուսաստան – 119.8 մլն ԱՄՆ դոլարի 40 հազար 999 տոննա
Լեհաստան – 11.8 մլն ԱՄՆ դոլարի 4466 տոննա
Ուկրաինա – 8.1 մլն ԱՄՆ դոլարի 2933 տոննա
Չինաստան – 6.5 մլն ԱՄՆ դոլարի 1223 տոննա
Ղազախստան – 5.9 մլն ԱՄՆ դոլարի 1772 տոննա
Գերմանիա – 5.5 մլն ԱՄՆ դոլարի 1145 տոննա
Բելառուս – 4.8 մլն ԱՄՆ դոլարի 1751 տոննա
ԱՄՆ – 4.4 մլն ԱՄՆ դոլարի 748 տոննա
Լատվիա – 3.7 մլն ԱՄՆ դոլարի 836 տոննա
Թուրքիա – 2.5 մլն ԱՄՆ դոլարի 460 տոննա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է վրացական արտադրության գինու և ոչ ալկոհոլային ըմպելիքների մի մասի ներմուծումը։ Ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ ռուսական կարգավորող մարմինը հայտնաբերել է վաճառքի համար արգելված ըմպելիքներ, որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին՝ օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշներով։