ԱՄՆ-ն և Վրաստանը խորացնում են համագործակցությունը հանրային առողջապահության ոլորտում։ Անցյալ շաբաթ ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քորթնի Օստրիանը և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) պատվիրակությունը հանդիպել են առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերը գնահատել են երկու երկրների միջև առկա 30-ամյա գործընկերությունը, քննարկել առողջապահության ոլորտում ԱՄՆ օգնության վերականգնումը և դիտարկել ապագա համագործակցության հեռանկարները։
«Ավելի քան 30 տարի է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Վրաստանը միասին աշխատում են հանրային առողջապահական համակարգերի ամրապնդման ուղղությամբ։ Անցյալ շաբաթ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քորթնի Օստրիանը և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) պատվիրակությունը հանդիպեցին առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին բազմամյա գործընկերությունը, առողջապահության ոլորտում ԱՄՆ օգնության վերականգնումը և համագործակցության խորացման հնարավորությունները»։