Վրաստանին են մոտենում տաք օդային հոսանքներ

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոմետ ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեի խոսքով, հոկտեմբերի 5-ից Վրաստանին կմոտենան տաք օդային հոսանքներ: Նրա խոսքով, մինչ այդ երկրի որոշ լեռնային շրջաններում կպահպանվի անձրևային ու ամպամած եղանակը:

Ըստ նախնական կախատեսումների, ջերմաստիճանի բարձրացման հետ կդադարեն նաև անձրևները հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում:

Հոկտեմբերի 5-ին Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում ցերեկը ջերմաստիճանը կկազմի մինչև 25 աստիճան տաքություն, Արևելյան Վրաստանում՝ 15-20: Թբիլիսիում ցերեկը ջերմաստիճանը կլինի 14 աստիճան:

Առանց տեղումների եղանակը երկրի գրեթե ողջ տարածքում կպահպանվի նաև հոկետմբերի 6-ին և 7-ին: Այդ օրերին ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կհասնի 28, արևելյան Վրաստանում` 21 աստիճանի:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 17 աստիճան, հոկտեմբերի 7-ին՝ 19:

Թողնել պատասխան