Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Վրաստանում Լեհաստանի դեսպանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Վրաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Մարիուշ Մաշկիևիչին: Ինչպես տեղեկացրել են Վրաստանի արտգործնախարարությունից, հանդիպմանը կողմերը ընդգծել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և տարբեր ձևաչափերով համագործակցությունը:
Ջանելիձեն գոհունակությամբ է խոսել Լեհաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  ճանաչման,  եվրոպական և եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրման մասին:
Մարիուշ Մաշկիևիչը իր հերթին վերահաստատել է վերոնշյալը և նշել, որ հնարավորինս կաջակցի երկու երկրների հետագա համագործակցությանը:

Թողնել պատասխան