Նոյեմբերի 25-ին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվեց Պաատա Բուրճուլաձեի գործը և Վրաստանում քաղբանտարկյալների իրավիճակը։
Տեղեկության համաձայն` Եվրախորհրդարանի 15 պատգամավորներից 14-ը քննադատել են «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը։ Ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին պաշտպանել է Վրաստանի կառավարության դիրքորոշումը։ Մի քանի ելույթ ունեցողներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Եվրախորհրդարանը բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի նոյեմբերի 26-ին։ «Վրացական երազանքը» հայտարարում է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը «անարժեք» են։