Ռուսթավելի պողոտայի երթևեկության սխեման կփոխվի

Ռուսթավելի պողոտայի երթևեկության սխեման կփոխվի: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն փոփոխությունների մասին խոսել է կառավարության նիստում և նշել, որ դա կհեշտացնի կենտրոնական պողոտայում որոշակի ուղղություններով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Նոր սխեմայով հնարավոր կլինի Քուռ գետի ափից ուղիղ գնալ Մթածմինդայի վերին փողոցներ և հակառակ ուղղությամբ՝ ուղիղ ափ։

«Նոր երթևեկության սխեման կհեշտացնի որոշակի ուղղություններով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Լուսացույցներով կարգավորվող նոր երթևեկության հանգույցների տեղադրումից հետո Ռուսթավելի պողոտայի հատվող փողոցներում հնարավոր կլինի ձախ շրջվել: Հետևաբար հնարավոր կլինի Քուռ գետի ափից ուղիղ գնալ Մթածմինդայի վերին փողոցներ և հակառակ ուղղությամբ՝ ուղիղ ափ», — ասել է Կախա Կալաձեն։

Նա նաև նշել է, որ նոր փոփոխությունների արդյունքում Ռուսթավելի պողոտայով տեղաշարժվելու անհրաժեշտությունը կնվազի։