Վրաստանում շոկոլադի ներմուծման ծախսերը եռապատկվել են

Վրաստանում շոկոլադի և կակաո պարունակող մթերքների ներմուծումը վերջին տարիներին կտրուկ թանկացել է: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ ներմուծված շոկոլադի սպառումը երկրում համեմատաբար կայուն է, սակայն գլոբալ գործոնների պատճառով նույն ծավալի արտադրանքի դիմաց երկիրը ստիպված է վճարել կրկնապատկված գումար:

Մասնավորապես, տվյալների հանաձայն՝ 2020 թվականից ի վեր Վրաստանի շոկոլադի ներմուծման վրա ծախսված գումարը գրեթե եռապատկվել է. եթե 2020 թվականին ներմուծման արժեքը կազմում էր 44.3 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է պատմական առավելագույնի՝ 127.8 միլիոն ԱՄՆ դոլարի (+188% աճ):

Նույն ժամանակահատվածում ներմուծված արտադրանքի ֆիզիկական ծավալը (քաշը) աճել է ընդամենը 40%-ով (17.1 հազարից հասնելով 23.9 հազար տոննայի), իսկ 2022–2025 թվականներին աճի տեմպը գործնականում կանգ է առել և կայունացել տարեկան 21–24 հազար տոննայի սահմաններում: