Ընդունելության միասնական քննությունները կսկվեն հուլիսի 1-ից

 Ընդունելության միասնական քննությունները կսկսվեն ընթացիկ տարվա հուլիսի 1-ին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կրթության նախարարության` քննությունների գնահատման կենտրոնի պաշտոնական ինտերնետային էջից:

Կենտրոնի տեղեկատվությամբ` դիմորդները վրաց լեզվի եւ գրականության քննությունները կհանձնեն հուլիսի 1-ին եւ 2-ին: Հուլիսի 4-5-ին կանցկացվեն հիմնական հմտություններ, իսկ հուլիսի 6-ին եւ 7-ին անգլերենի քննությունները: Հուլիսի 6-ին կանցկացվի ռուսերեն ու ֆրանսերեն լեզուների, իսկ հուլիսի 7-ին ռուսերենի եւ գերմաներենի քննությունները: Հուլիսի 8-ին դիմորդները կհանձնեն քաղաքացիական կրթություն առարկայի, հուլիսի 11-ին կկայանա քիմիայի, հուլիսի 14-ին մաթեմատիկայի, հուլիսի 15-ին աշխարհագրության, հուլիսի 18-ին պատմության, հուլիսի 19-ին գրականության, հուլիսի 20-ին կենսաբանություն առարկայի, հուլիսի 21-ին ֆիզիկայի քննությունները:

2016 թվականի ընդունելության քննությունների մի մասը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Ձեւաչափի փոփոխությունը միայն թեստի (եւ ոչ թե պատասխանների թերթիկի) էլեկտրոնային սպասարկումն է ապահովում: Այս տարի դիմորդների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 41.500-ը:

Թողնել պատասխան