Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին պետական բյուջեում տուգանքներից ստացված գումարի չափը աճել է 42.6%-ով։ Տվյալները հասանելի են Վրաստանի ֆինանսների նախարարության պետական գանձարանի կայքում։
Տվյալները ցույց են տալիս, որ տուգանքներից ստացված եկամուտները աճել են.
- 2026 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 455,305,523 լարի (+42.6%);
- 2025 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 319,321,043 լարի (+6%);
- 2024 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 301,403,753 լարի (+15%);
- 2023 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 261,864,976 լարի (+28.5%);
- 2022 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 203,861,963 լարի (+39%);
- 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 146,645,505 լարի (+23.5%)։