Վրաստանից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի ուղևորվել ID քարտերով

Այս տարվա մարտի 1-ից հնարավոր կլինի ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջի միջոցով:

«2019թ․ ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Վրաստանի կառավարությունների միջև նորացված համաձայնությունը՝ վիզային պահանջները չեղարկելու վերաբերյալ: Գոյություն ունեցող առանց վիզայի ռեժիմի հետ մեկտեղ, ուժի մեջ կմտնի նաև ID քարտերի տեսքով ներքին անձնագրով երկու երկրների քաղաքացիների ուղևորությունը»,- ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ուղերձում:

Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներն Ուկրաինայում և Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր շարունակ: