Հազարից ավելի նոր դեպք ու 18 մահ. Քովիդ վիճակագրությունը Վրաստանում

  Վրաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման  1 433 նոր դեպք է հաստատվել:  Մահացել է 18 մարդ:   

Վարակվածների ընդհանուր թիվն այսպիսով 308 834 է: Նախօրեին ապաքինվել է ու կովիդ կենտրոնները լքել է  1 160 մարդ` ընդհանուր`  289 976: 4 095 մարդ Վրաստանում մահացել է կորոնավիրուսի ստեղծած բարդություններից: Երեկ 29 024 թեստ է արվել:

43 568 մարդ երկրում պատվաստվել է, որոնցից 1 767-ը` նախօրեին: Օրվա դրականության ցուցանիշը հասել է 4,94%-ի: Կարանտինում 217 քաղաքացի է, ստացիոնար բուժում է  ստանում  3 765 մարդ: