Վրաստանում մայիսի 2-4-ը գերեզմանատներ գնալն արգելվում է

Վրաստանի կառավարության որոշմամբ` մայիսի 2-ից 4-ը ներառյալ գերեզմանատներ այցելելն արգելվում է:

Գերեզմանատների բոլոր մուտքերը հսվելու են ոստիկանության կողմից: Բացառություն է  արվելու միայն հուղարկավորության դեպքերում: Նախորդ տարի ևս նման որոշում էր կայացվել` Զատկական տոներին մարդկանց շփումն ու մասսայական հավաքները նվազագույնի հասցնելու նպատակով: Այն  ժամանակ գերեզմանատների մուտքերը 10 օր փակ էին: Վրաստանում  Զատկի տոնին քաղաքացիները գերեզմանատներում տոնական սեղաններ են բացում, ժամեր անցկացնում հարազատների շիրմաքարերի մոտ, նույնիսկ կենդանի երաժշտություն է հնչում: Երկու տարի է` այս ավանդույթը խախտվել է:

Մայիսի 3-12-ը քաղաքներում հանրային տրանսպորտի երթևեկությունը կդադարի: (միջքաղաքային երթուղիները գործելու են), իսկ Զատկական գիշերը պարետային ժամն ուժի մեջ կլինի 23:00-ից 4:00-ն: