Իմ դուռը բաց է մարզերից եկող ցուցարարների առջև․ նոր արշավ

Թբիլիսիում «Գործակալներ մասին օրենքի» դեմ շարունակվող բողոքի ցույցերը խթանելու համար երիտասարդները սոցիալական ցանցերում նոր արշավ են սկսել: Մարզերից թբիլիսյան ակցիաներին մասնակցել ցանկացողներին Թբիլիսիի բնակիչները հրավիրում են հանգրվանելու իրենց հարկի տակ։

Հատուկ այս նախաձեռնության համար ստեղծվել է ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» խումբը։ «Ռուսական օրենքի» դեմ շարունակական բողոքի ակցիային մասնակցելու համար մարզերի բնակիչներն ու Թբիլիսիի բնակիչները կարող են միմյանց գտնել այստեղ և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։

Ամեն ինչ սկսվել է օրենքի դեմ պայքարող քաղաքացի Մարիամ Բաբունաշվիլիի նախաձեռնությամբ. «Բարև ձեզ, իմ երկու ընկերներից, ովքեր ապրում են Զուգդիդիում, գալիս են հանրահավաքի, և ես առաջարկեցի, որ ինձ մոտ մնան, որպեսզի այսքան երկար ճանապարհ չգնան-գան։ Այստեղից էլ ծագեց գաղափարը, որ տրամադրեմ իմ տան տվյալները: Այնպես որ, եթե ցանկանում եք միանալ թբիլիսյան ակցիային (տարածաշրջանային աջակցությունն էլ ավելի մեծ ուժ կտա մեզ), իմ դուռը բաց է երկու-երեք հոգու համար»,- ֆեյսբուքյան խմբերից մեկում գրել էր Բաբունաշվիլին՝ զարկ տալով այս նախաձեռնությանը:

Ֆեյսբուքյան խումբը հանրային է, ստեղծվել է ապրիլի 30-ին, այսօրվա դրությամբ ունի գրեթե 60 հազար անդամ: