Սամեբայի վնասված տների ու դպրոցի վերանորոգման հարցը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի քաղաքացիական խորհուրդները և Ախալցխայի գրասենյակը Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլո է ներկայացվել ստորագրահավաք՝ Նինոծմինդայի Սամեբա գյուղում երկրաշարժից տուժած բնակելի տների և հանրային դպրոցի վերականգնման պահանջով։ Նախաձեռնությունը ստորագրել է 220 տեղացի:

«Տարիներ շարունակ տեղի բնակիչները ստիպված են եղել սեփական միջոցներով դիմակայել աղետին, նրանցից շատերը չեն կարողանում վերանորոգել վնասված տունը։ Ավելի բարդ է իրավիճակը դպրոցում, որտեղ սողունները վնասված փայտյա հատակի ճեղքերից սողում են շենքի ներսը։ Պատերը ճաքած են, և դրա պատճառով այս տարվա գարնանը դպրոցն անցավ հեռավար ուսուցման», — ասված է հասարակական կազմակերպության հայտարարության մեջ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է անում Նինոծմինդայի քաղաքապետարանին աջակցել այդ ծրագրին։

«Գրեթե ամբողջ գյուղը՝ բոլոր 25 ընտանիքները, ապրում են կիսաքանդ կամ ճաքճքված տներում։ Ոչ միայն Նինոծմինդայում, ամբողջ Վրաստանում երեւի նման գյուղ չի գտնվի։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2018-2022 թվականներին գրանցվել է 3,5 մագնիտուդից բարձր 40 երկրաշարժ։ Դրանց թվում՝ 2022 թվականի փետրվարի 13-ին՝ 6,1, իսկ նույն թվականի մայիսի 1-ին՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Նման մասշտաբի երկրաշարժները կարող են շենքերի ավերման պատճառ դառնալ»:

2021 թվականի մայիսից Ջավախքի լեռնաշղթայի սեյսմիկ կենտրոնն էլ ավելի է ակտիվացել, ուստի համեմատաբար թեթև երկրաշարժների թիվը զգալիորեն աճել է։