Գուդաուրիում ավիավթարից զոհվածների ընտանիքները կստանան 100 հազարական լարի. Ղարիբաշվիլի

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Վրաստանի կառավարությունը 100 հազարական լարի կհատկացնի Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում զոհված փրկարարների, օդաչուների և բժիշկների ընտանիքներին։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ներքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր ընտանիքի 100 հազար լարի է հատկացնելու։ Նաև, որպես բացառություն, առողջապահության նախարարությունը 100 հազար լարի կհատկացնի մահացած բժիշկների ընտանիքների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նշենք, որ Գուդաուրիի մոտ հուլիսի 29-ին կործանվել է սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։ Ուղղաթիռը, որի օգնությամբ ընթանում էր վթարված պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ ուղղաթիռում 8 մարդ է եղել։ Նրանք բոլորը մահացել են։

Պարապլաներավարման հրահանգիչը վիրավորվել է, իսկ նրա հետ գտնվող օտարերկրյա զբոսաշրջիկը մահացել է։

Ուղղաթիռի վթարման գործով քննությունը շարունակվում է

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել