Թբիլիսիում ընթանում է «Տուն դեպի Եվրոպա» խորագրով 2-րդ հանրահավքը

Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում ընթանում է «Տուն դեպի Եվրոպա» խորագրով երկրորդ հանրահավաքը, առաջինը տեղի էր ունեցել 4 օր առաջ։ Տեղում են հանրահավաքի կազմակերպիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ։ Հանրահավաքը նախատեսվել էր Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերջնական որոշման հրապարակումից հետո։

Ակցիան կազմակերպել է «Ամոթ է» շարժումը և այլ քաղաքացիական կազմակերպություններ։ Քիչ առաջ քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հայտնեցին, որ հավաքված ժողովրդին կդիմի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ինչ խոստումներ էլ տա կառավարությունը, մենք չենք հավատում, որ նա հավատարիմ կմնա իր խոսքին, քանի որ տարիներ շարունակ ապացուցել է իր հավատարմությունը օլիգարխիային, ոչ թե Շառլ Միշելի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Վրաց ժողովուրդը պետք է պատասխանատվություն ստանձնի բարեփոխումների իրականացման համար», — ասել են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները։

Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, հետագա գործողությունների ծրագիրը հանրությանը կհայտարարվի այսօր։

Ըստ կազմակերպիչների՝ այսօր հասարակությունը կծանոթանա այն մարդկանց հետ, ովքեր «Վրաստանը կտանեն դեպի Եվրոպա»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցավ «Տուն դեպի Եվրոպա» խորագրով առաջին հանրահավաքը։