Խորհրդարանի արգելափակումն անընդունելի է. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն անդրադարձել է ընդդիմության ծրագրած ցույցերին: Նշենք, ընդդիմությունը պատրաստվում է գարնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ, փետրվարի 4-ից վերսկսել ցույցերը: Խոստացել են արգելափակել խորհրդարանի մուտքերը:

«Խորհրդարանի արգելափակումն անընդունելի է և իշխանությունը կարձագանքի օրենքի շրջանակներում»,- աել է Կալաձեն: Նրա խոսքով, պետական հիմնարկների մուտքերի արգելափակումն օրենքի խախտում է:

Հիշեցնենք, այսօր՝ փետրվարի 3-ին ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը վաղը պատրաստվում է «ամոթի միջանցք» կազմակերպել պատգամավորների համար: