Վրաստանում ՃՏՊ-ների թիվը նվազել է. ՆԳՆ

2017 թվականի առաջին 10 ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ-ների) թիվը նվազել է 14, իսկ դրանց հետևանքով զոհվածների թիվը՝ 7 տոկոսով: Վիճակագրությունը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության համաձայն, սա ՃՏՊ-ների թվի նվազման առաջին դեպքն է վերջին 10 տարիների ընթացքում:

«Ներքին գործերի նախարարությունը Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման և կանխարգելման նպատակով շարունակում է իրականացնել բազմակողմանի, երկարաժամկետ ծրագիր, ինչը ընդգրկում է տեխնոլոգիական բարեփոխումներ, օրենսդրական փոփոխություններ և սոցիալական արշավ: Ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 1-ից վարչական իրավախախտումների օրենսգրքում ուժի մեջ է մտել այսպես կոչված բալային համակարգը, տեսուչի հետ առանց շփման հսկողությունը: Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից գործում են այսպես կոչված խելացի տեսախցիկները, տուգանքների նոր համակարգը: ՆԳՆ-ի տվյալներով, ՃՏՊ-ների թիվը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ է նվազել»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան