Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ հուլիսի 3-ի օրվա վերջից մինչև հուլիսի 5-ը Վրաստանի լեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ ուժգին։
Գործակալության փոխանցմամբ՝ հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
«Սպասվող տեղումների առատությունը կարող է առաջացնել ջրհեղեղներ փոքր գետերում, իսկ բլրաշատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների ձևավորում և ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)»,- նշված է հաղորդագրության մեջ։