Կղավելաշվիլին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահին

«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այս տեղեկությունը տարածել է Կղավելաշվիլիի լրատվական ծառայությունը։

«Նախագահը հանդիպմանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և հարգել զոհերի հիշատակը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Լրատվական ծառայությունը նաև հաղորդել է, որ «հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Իրանի միջև առկա բարիդրացիական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգը։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությանը»։

Կղավելաշվիլին Թեհրան է մեկնել այսօր. նա կմասնակցի այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։