Վրաստանում 2027 թվականի ամանորյա միջոցառումների վրա կծախսվի 8 մլն 469 հազար 885 լարի: Պայմանագրերը կկնքվեն առանց մրցույթի՝ ուղիղ գնման կարգով: Ծառայությունները ձեռք կբերեն Թբիլիսիի քաղաքապետարանը և նրան ենթակա «Թբիլսերվիսգրուպ»-ը (Tbilservice Group):
«Նշված միջոցառումներն ունեն պետական և հասարակական բարձր նշանակություն, և դրանց պատշաճ անցկացումը ծառայում է երկրի համար կարևոր սոցիալական, մշակութային և հանրային այլ նպատակների իրագործմանը»,- այսպես է քաղաքապետարանը հիմնավորում գնումների անհրաժեշտությունը:
2027 թվականի Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները նշելու համար նախատեսված միջոցառումները կանցկացվեն 2026 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2027 թվականի հունվարի 14-ը ներառյալ, իսկ համապատասխան տարածքները կկահավորվեն և կապամոնտաժվեն 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 25-ը ներառյալ:
Մայրաքաղաքի բյուջեից գրեթե 5.9 միլիոն լարի կծախսվի տարբեր ժանրերի համերգների և ներկայացումների, մշակութային, մարզական և հանգստի գոտիների կազմակերպման, ինչպես նաև դեկորացիաներով ձևավորման վրա
Բացի այդ, «Թբիլսերվիսգրուպ»-ը 2.5 միլիոն լարի կծախսի Ռուսթավելիի պողոտան զարդարելու համար նախատեսված 2D ֆիգուրների և լուսավորող լարերի վրա:
Նախորդ տարիներին Թբիլիսիի ամանորյա միջոցառումների վրա ծախսվել է.
2026 թվականի համար ծախսվել է 8 մլն 280 հազար լարի,
2025 թվականի համար ծախսվել է 8 մլն 576 հազար 967 լարի: