9600 լարիից բարձր աշխատավարձ ստացողներն ավելացել են

PMC հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականի հուլիսին Վրաստանում 9600 (մոտ 3400 դոլար) լարիից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների թիվը աճել է 28,6 տոկոսով։

2020 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 62.3 տոկոս։ Հուլիսին բոլոր աշխատողների 1,6 տոկոսն ունեցել է 9600 լարիից բարձր աշխատավարձ։

Նախորդ ամիս աշխատող անձանց 21 տոկոսի աշխատավարձը կազմել է մինչև 600 լարի (մոտ 210 դոլար), ինչը 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 6 տոկոսով, իսկ 2020 թվականի հուլիսի համեմատ՝ 8,3 տոկոսով։

Ինչ վերաբերում է 2400 լարիից (մոտ 850 դոլար) ավելի աշխատավարձ ստացած քաղաքացիներին, ապա հուլիսին նրանց թիվը կազմել է աշխատող անձանց 21,8 տոկոսը։ Ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,5 տոկոսով, իսկ 2020 թվականի հուլիսի համեմատ՝ 7,6 տոկոսով։