Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակվել

Լուսանկարը՝ US Embassy-ի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական։

Բլինքենի հայտարարության մեջ նշվում է, որ Ռիքերն այս ճգնաժամային շրջանում լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը և ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցողը Ժնևում միջազգային բանակցություններում։

«Դեսպան Ռիքերը Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում աշխատելու մեծ փորձ ունի։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկարաժամկետ քաղաքական բանակցություններում։ Դեսպան Ռիքերը երկկողմանի համագործակցություն կունենա համախոհ գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,- ասել է Բլինքենը։

Ըստ Բլինքենի՝ Ռիքերի նշանակումն այս պահին ևս մեկ անգամ հաստատում է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Ժնևում միջազգային բանակցությունները: