Վրաստանում հազարավոր քաղաքացիների միջին աշխատավարձը 22 դոլար է

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալների համաձայն, Վրաստանում 12 հազար 555 մարդու ամսական միջին աշխատավարձը կազմում է 55 լարի (մոտ 22 դոլար):

Մասնավորապես, եկամուտների ծառայության 2023 թվականի փետրվարի տվյալներով՝ Վրաստանում 12 հազար 555 մարդ 100 լարիից ցածր աշխատավարձ է ստանում, միջին հաշվով ամսական ստանում է 55 լարի (մոտ 22 դոլար)։

Բացի այդ, ըստ նույն տվյալների՝ 277 մարդ ստանում է ամսական 100 հազար լարիից (մոտ 40 հազար դոլար) բարձր աշխատավարձ, իսկ միջին ամսական աշխատավարձը կազմում է 530 հազար 940 լարի (մոտ 211 հազար 529 դոլար)։