Օմբուդսմենն այցելել է վրաց-աբխազական «բաժանարար գծի» մերձակայքի գյուղերը

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է վրաց-աբխազական, այսպես կոչված` բաժանարար գծի մերձակայքի գյուղերը և հանդիպել Զարդիաանթկարիի, Էրգնեթիի և Չորչանայի բնակիչներին։

Իոսելիանիի խոսքով՝ բաժանարար գծի մերձակայքի գյուղերի բնակիչներն ունեն որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են արդյունավետ միջոցների ձեռնարկում։

«Հետևելու եմ «բաժանարար գծի» մերձակայքի գյուղերի բնակիչների այն խնդիրների լուծման գործընթացին, որտեղ կցանկանայի տեսնել նաև մեր դերը։ Կան հարցեր, որոնք մեր մանդատի շրջանակներում են, և կան հարցեր, որոնք պետք է հասցնեմ իշխանություններին և նպաստեմ ժամանակին դրանց լուծմանը»,- ասել է Լևան Իոսելիանին։