Միխեիլ Կիկնաձեն ազատվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Միխեիլ Կիկնաձեն ազատվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Փաստաթուղթը թվագրված է նոյեմբերի 17-ով:

Տեղեկացնենք, որ Կիկնաձեն Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2026 թվականի հուլիսի 28-ին, իսկ Թինաթին Ռուխաձեի հրաժարականից հետո՝ մինչև Մայա Բիթաձեի նշանակումը, ժամանակավորապես կատարում էր նախարարի պարտականությունները: