Ալիևը շնորհավորել է նորանշանակ վարչապետ Գախարիային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Գիորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ադրբեջանի նախագահը շնորհավորական ուղերձում ընդգծել է երկու երկրների միջև պատմական բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները և Վրաստանի վարչապետին հաջողություն մաղթել:

«Հավատում եմ, որ հրաշալի ավանդույթների վրա հիմնված մեր հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը մեր ժողովրդի շահերին համապատասխան էլ ավելի կզարգանա և կհզորանա: Ցանկանում եմ հաջողություններ Ձեր գործերում բարեկամ վրաց ժողովրդի բարեկեցության համար»,- նշված է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում: